ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների հիշատակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր պատերազմներում, մարտական գործողությունների և հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինվորների հիշատակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման առաջարկով հանդես էր եկել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նիստերի դահլիճում ներկաները ոտքի են կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։

Հայերեն English Español فارسی Русский