Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Խուդաթյանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և համայնքապետերի հետ այցելել է մարզի մի շարք համայնքներ։

Նախարարի առաջին կանգառը եղել է Ալավերդի քաղաքը, որտեղ իրականացվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ։ Հիմնանորոգվում են փողոցներ, վերականգնվում ջրհեղեղից վնասված հենապատերը, իսկ շուկայի տարածքում կառուցվում է նոր խանութ-տաղավար՝ վաճառողների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով։

Ալավերդիում վերակառուցվում է նաև Լճերի այգին։ Ծրագրի արժեքը գերազանցում է 136 միլիոն դրամը։

Լոռի Բերդ համայնքում Դավիթ Խուդաթյանը, արձակուրդում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ծանոթացել է համայնքի ձեռք բերած նոր գյուղատնտեսական տեխնիկային և սուբվենցիոն ծրագրով կառուցված ավտոկայանատեղիին։

Ստեփանավան համայնքում նախարարը դիտարկել է քաղաքային այգու և Ալեայի անցուղու մի հատվածի բարեկարգման աշխատանքները։

Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Ստեփանավանի քաղաքային այգին, տեղադրվել են ժամանակակից կարուսելներ, տարածքն ամբողջությամբ սալիկապատվել է, տնկվել են դեկորատիվ ծառեր և թփեր։

Խուդաթյանը ծանոթացել է նաև Ստեփանավանի Րաֆֆու փողոցի հիմնանորոգման ընթացքին։ Ծրագրի արժեքը շուրջ 312 միլիոն դրամ է։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները