ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

3 րոպեի ընթերցում

Հուլիսի 31-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՆ քրեակատարողական ծառայությունից, քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, շտաբի պետ Ռաֆայել Հարությունյանը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները կատարող Կարո Մանուկյանը: 

ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն անդրադարձել է վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց պահման, սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովմանը, սննդին, բժշկական օգնությանը և սպասարկմանը առնչվող հարցերին:

Կողմերը մանրամասն անդրադարձել են մշտադիտարկման արդյունքում արձանագրված յուրաքանչյուր խնդրի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ծառայողների թափուր հաստիքների համալրման, ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և վերասոցիալականացման գործընթացների հետ կապված հարցերին:

Քննարկման ընթացքում Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները բարձրացված հարցերի վերաբերյալ տվել են ամփոփիչ պարզաբանումներ, ինչպես նաև քննարկել խնդիրների լուծման առավել արդյունավետ և գործնական տարբերակները:

Ամփոփելով հանդիպումը՝ Ծովինար Թադևոսյանը վերահաստատել է քրեակատարողական համակարգի բարեփոխումների հետևողական շարունակականության հանձնառությունը և շեշտել, որ Ծառայությունը բաց է կառուցողական համագործակցության և մասնագիտական քննարկումների համար:

ՄԻՊ ներկայացուցիչը նույնպես կարևորել է նման ձևաչափով հանդիպումների արդյունավետությունը՝ նշելով, որ բարձրացված հարցերին Քրեակատարողական ծառայությունը արձագանքում է արագ և համագործակցային մոտեցմամբ:

 

Հայերեն English

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին