«Մուլտի Վելնես» համալիրը վերաբացվել է նոր անվանմամբ. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

Նախկին «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրը վերաբացվել է նոր անվանմամբ։ Ծառայությունների գործող փաթեթներ ունեցող քաղաքացիները կշարունակեն օգտվել դրանցից, իսկ այն օրերը, որոնց ընթացքում համալիրը չի գործել, կավելացվեն փաթեթների գործողության ժամկետին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով։

«Սիրելի երևանցիներ, այսօրվանից արդեն վերաբացվել է «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրը։ Բոլոր նրանք, ովքեր ունեցել են գործող փաթեթներ, կշարունակեն օգտվել դրանցից։ Այն օրերը, որոնց ընթացքում համալիրը փակ է եղել, կավելացվեն ձեր փաթեթների ժամկետին, իսկ նախկինում ձեռք բերված բոլոր ծառայությունները կշարունակեն մատուցվել»,- ասել է Ավինյանը։

 Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը կապահովի համալիրի բնականոն գործունեությունը, և քաղաքացիներն արդեն կարող են վերադառնալ մարզումներին ու օգտվել համալիրի ծառայություններից։

Իրավունք

«Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը

«Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրը բացվել է 2016 թվականի հոկտեմբերին Երևանում։ «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքը պատկանում էր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ շենքը կառուցվել է համայնքային տարածքում՝ անօտարելի հողի վրա, և, ըստ նրա, կառուցապատումն իրականացվել է խախտումներով։

Քաղաքապետի խոսքով՝ պայմանագրով նախատեսված դրույթների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը, ինչի արդյունքում շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը։

Հայերեն English

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները