«Մնա» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում. կայացել է սպասված բեմադրության առաջնախաղը

3 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «Մնա» («Մոռանալու նուրբ արվեստը») ներկայացումը հոգեբանական, դետեկտիվ և կատակերգական դրամա է՝ կառուցված անսպասելի զարգացումների և բազմաշերտ սյուժեի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրությունը, որում զբաղված են տարբեր թատրոններում ստեղծագործող սիրված արտիստներ, արդեն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում է։

Պատմությունը սկսվում է այն պահից, երբ քաղաքի գլխավոր հոգեբանի օգնությանն է դիմում սկլերոզով հիվանդ մի տղամարդ։ Դեպքերի զարգացման ընթացքում հիշողության խանգարման նշաններն աստիճանաբար սկսում են դրսևորվել արդեն հենց հոգեբանի մոտ՝ ստեղծելով նոր իրավիճակներ և բացահայտելով մարդկային հարաբերությունների, հիշողության, ներման ու ներքին խաղաղության թեմաները։

Բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ ներկայացումն անդրադառնում է հասարակության համար կարևոր մի խնդրի՝ մարդկանց մեջ կուտակված ցավն ու փոխադարձ վիրավորանքները հաղթահարելու անհրաժեշտությանը։

«Կարծում եմ՝ երբեմն պետք է խոսել այնպիսի թեմաների մասին, որոնցից մարդիկ խուսափում են։ Վերջին տարիներին շատ է բարձրաձայնվում դավաճանության մասին, իսկ այս աշխատանքում փորձել ենք կենտրոնանալ այլ գաղափարի վրա՝ մոռանալու, ներելու և չչարանալու կարևորության։ Երբ ցավը երկար է մնում մարդու մեջ, այն վերածվում է զայրույթի, իսկ զայրույթը՝ նոր վիրավորանքների։ Այսօր մեր հասարակությունը խաղաղվելու և իր մեջ այդ շրջանը հաղթահարելու կարիք ունի»,- հավաստիացնում է նա։

Պիեսի հեղինակ Արմեն Վարդանյանը նշում է, որ «Մնա»-ն ստեղծագործական թիմի համար նոր ժանրային և կառուցվածքային փորձ էր, որն առանձնանում է պատմողական լուծումներով։

«Այս ներկայացման կառուցվածքը մեզ համար նոր մարտահրավեր էր։ Սյուժեն զարգանում է շարունակական բացահայտումների միջոցով, ինչը դերասաններից պահանջում է կերպարների հստակ և համոզիչ փոխակերպումներ։ Միաժամանակ փորձել ենք հրաժարվել մեզ համար արդեն սովորական կենցաղային միջավայրից և առաջարկել այլ մոտեցում։ Կարծում եմ՝ արդյունքում ստեղծվել է ինքնուրույն պատմություն, որը կարող է հետաքրքրել հանդիսատեսին»,-նշում է Վարդանյանը։

Ներկայացման ստեղծագործական կազմում են նաև Արտեմ Ղարիբյանը, որը գրաֆիկական դիզայնի և երաժշտական ձևավորման հեղինակն է, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գարեգին Եվանգուլյանը և զգեստների ձևավորող Մարինե Թադևոսյանը, գործադիր պրոդյուսերը Համլետ Գալուստյանն է, տնօրենը՝ Սիմոն Սարգսյանը։

Բեմադրության մեջ զբաղված են Վաչե Երիցյանը, Ավետ Զոհրաբյանը, Տոմա Պետրոսյանը, Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը։ «Մնա» («Մոռանալու նուրբ արվեստը») ներկայացման հաջորդ ցուցադրությունը կկայանա օգոստոսի 26-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

Հայերեն

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից