Նարեկ Կարապետյանի առանձնատանը քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ

2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը կատարվում են քննչական գործողություններ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- նշեց Ավդալյանը։

Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական վարույթը կապված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր և «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավար Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների հետ։

Հուլիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Միաժամանակ հանձնաժողովը վերադարձրել էր նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։

Դատախազը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու, և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։

Հուլիսի 23-ին Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրվել էին բացակայելու արգելքը և մեկ միլիարդ դրամ գրավը։

Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրված նաև Ալիկ Ալեքսանյանին։ Քննչական կոմիտեի ներկայացրած հաղորդագրության համաձայն՝ «Մեր ձևով» ՀԿ-ի տարբեր գրասենյակներում շուրջ 1400 քաղաքացի քաղաքացիաիրավական պայմանագրերով ձևականորեն ներգրավվել է աշխատանքի՝ կազմակերպվող հավաքներին մասնակիցներ ներգրավելու նպատակով։ Նրանցից ավելի քան 400-ը միաժամանակ աշխատել են նաև այլ կազմակերպություններում։

Ալեքսանյանը ձերբակալվել էր հունիսի 2-ին, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ կիրառվել էր երկամսյա կալանք։ Հուլիսի 31-ին դատարանը նրա կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով։ Պաշտպանական կողմը հայտնել է, որ որոշումը բողոքարկելու է։

Հայերեն English Español

Պակիստանում ածխի հանքահորի փլուզման զոհերի թիվը հասել է 34-ի

Հայաստանում կսահմանվեն աղետների մասին տեղեկությունների փոխանցման հստակ ժամկետներ

Ծաղկաձորում հյուրանոցային համալիրում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ

Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար

Թրամփը վստահ չէ Կիևին Patriot համակարգերի համար հրթիռներ արտադրելու լիցենզիա տալու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր. պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ

Ղազախստանում «Ապագայի խաղեր»-ի անցկացումը պատմական իրադարձություն են համարում