Շոգը և անձրևների բացակայությունը հնարավորություն չեն տալիս մարել անտառային հրդեհները Կանադայի արևմուտքում

1 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները խոչընդոտում են անտառային հրդեհների մարման ջանքերին Կանադայի Բրիտանական Կոլումբիայի արևմտյան նահանգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Տարածաշրջանում հաստատված չոր և շոգ եղանակը, որն ուղեկցվում է ուժեղ քամիներով, նպաստում է կրակի արագ տարածմանը։ Այսպես այս պահին խոշորագույն հրդեհի մակերեսը Թոմփսոն Նիկոլի շրջանում մի քանի օրվա ընթացքում 66 հազար  հեկտարից աճել է մինչև 67 հազար հեկտար։ Այդ հրդեհի դեմ պայքարի համար ներգրավված են մոտ 160 հրշեջ, ավելի քան 70 միավոր հատուկ տեխնիկա և 19 ուղղաթիռ։

Ընդամենը Բրիտանական Կոլումբիայում ներկայումս մոլեգնում է  145 անտառային հրդեհ, որոնց մարմանը ներգրավված են մոտ հազար փրկարարներ, հարյուրավոր միավոր հատուկ տեխնիկա, ներառյալ 162 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Ավելի քան հազար մարդ է լքել   տունը, այրվել են առնվազն 20 բնակելի շենք և այլ կառույցներ։ Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել:

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է