Իսրայելի ՊԲ-ն Սիրիայից վերադարձրել է Հերմոն լեռան մոտակայքում սահմանը հատած երեք քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները հուլիսի 29-ին վերադարձրել են Իսրայելի երեք քաղաքացիների, որոնք նախորդ օրը Հերմոն լեռան մոտակայքում հատել են սիրիական սահմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Երեկ Իսրայելի երեք քաղաքացի ժամանել են Հերմոն լեռան շրջան և հատել Սիրիայի հետ սահմանը։ Այսօր ավելի վաղ դեպքի վայր ժամանած Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հայտնաբերել են այդ քաղաքացիներին և վերադարձրել Իսրայելի տարածք», - ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ կալանավորված անձինք հետագա գործողությունների համար հանձնվել են Իսրայելի ոստիկանությանը։

Իսրայելի պաշտպանության բանակը շեշտել է, որ խստորեն դատապարտում է այդ միջադեպը, որը վտանգում է տվյալ տարածքում գործող ԻՊԲ զորքերի անվտանգությունը։ «Իսրայելի իրավապահ մարմինները պարտավոր են պատասխանատվության ենթարկել մեղավորներին և կանխել նման միջադեպերի կրկնությունը, որոնք քրեորեն պատժելի արարք են»,-ասվում է տեքստում։

Հայերեն English Русский

Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել երկրում նոր ռազմածովային բազայի կառուցումը

«Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվել

ՆԳՆ-ն կոչ է անում օգտվել «Road Control» հավելվածից և նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մոսկվայում հանդես է եկել ներկայացմամբ

Հայաստանի՝ Միջին միջանցքին ինտեգրումը կհանգեցնի ՀՆԱ-ի և զբաղվածության ցուցանիշների ավելացման․ անդրադարձ Համաշխարհային բանկի զեկույցին

Հայաստանը և ԵՄ-ն թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններով են փոխանակվել

Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի բավականաչափ սկզբունքային և համարձակ. Անահիտ Մանասյան

Նյու Յորքում եռահարկ շենքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Երևանում կկայանա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը