Աշխարհ

Ալժիրի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

1 րոպեի ընթերցում

Ալժիրի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Ալժիրի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովրդական ժողովը, հուլիսի 28-ի երեկոյան խոսնակի պաշտոնում կին է ընտրել՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Figaro-ն։

Պետության չորրորդ պաշտոնատար անձը դարձել է Խալիդա Բուֆեդեշը. նա մասնագիտությամբ ալերգաբան բժիշկ է և խորհրդարանի պատգամավոր Ալժիրի նահանգից, որի մեջ մտնում է համանուն մայրաքաղաքը։ 

Բուֆեդեշն Ազգային ազատագրական ճակատի (ԱԱՃ) անդամ է, որն իշխանամետ կուսակցություն է և կանգնած է երկրի անկախության ակունքներում, նշում է հրատարակությունը։

Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ ԱԱՃ-ն վերջին խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ տեղերը՝ 407-ից 91-ը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 21,24%, ինչն ամենացածր ցուցանիշն է երկրի ամբողջ պատմության ընթացքում։

Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովրդական ժողովի ղեկավարն իգական սեռի ներկայացուցիչ է, ընտրություններն, ընդհանուր առմամբ, նշանավորվել են պատգամավոր ընտրված կանանց ցածր ներկայացվածությամբ. նրանք ընդամենը 25-ն են կամ 6,14%-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում