Իրան

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

1 րոպեի ընթերցում

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

Հորդանանի հակաօդային պաշտպանության ուժերը լուսաբացին խոցել են իրանական հինգ բալիստիկ հրթիռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է թագավորության Զինված ուժերը։

Հորդանանի զինվորականները հայտարարել են, որ բոլոր հրթիռները կալանվել են և ոչնչացվել: Ըստ հաղորդագրության՝ ՀՕՊ համակարգերը «շարքից հանել են հինգ հրթիռ, որոնք արձակվել էին Իրանից և թիրախավորել թագավորության տարածքը»։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես հայտարարել էր, որ իր ռազմաօդային ուժերը բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Հորդանանում ամերիկյան ավիաբազային և ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության շտաբին։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում