Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ առանձին հանդիպումներից հետո հայտարարել է, որ բանակցությունները երկու ղեկավարների հետ լավ են անցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառումներ է արել Truth Social հարթակում:

«Մեծ պատիվ էր հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Քննարկվել են բազմաթիվ հարցեր: Հանդիպումը շատ լավ է անցել», - նշել է Թրամփը:

Ավելի վաղ Զելենսկին նույնպես հայտարարել էր, որ լավ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Ըստ X հարթակում Զելենսկու գրառման՝ կողմերը քննարկել են Patriot համակարգերի համար բաղադրիչների արտադրության լիցենզիաների հարցը և «մի քանի այլ գաղափար, որոնք կարող են օգնել»:

Չնայած հարաբերություններում լարվածության մասին լուրերին՝ Թրամփը նաև շատ դրական է գնահատել Նեթանյահուի հետ հանդիպումը:

«Շատ լավ հանդիպում ունեցանք: Անշուշտ, քննարկվեցին բազմաթիվ կարևոր հարցեր», - նշել է նա:

Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով:

Նեթանյահուն իր հերթին Թրամփի հետ հանդիպումը որակել է «գերազանց» և երբևէ տեղի ունեցած հանդիպումներից «լավագույններից մեկը»:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում