ԻՀՊԿ-ն թիրախավորել է Հորդանանում ԱՄՆ կենտրոնակայանը՝ ի պատասխան «Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների»

2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում ԱՄՆ-ի ավիաբազան և Կենտրոնական հրամանատարության շտաբը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

Ըստ ԻՀՊԿ-ի հայտարարության՝ հարվածներն իրականացվել են՝ ի պատասխան ամերիկյան ուժերի ագրեսիվ գործողությունների։

«Քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սպառնալիքները և ամերիկյան ուժերի անօրինական և չարամիտ գործողությունները մեր շահերի դեմ չեն դադարում, դիմադրությունը կշարունակվի», - նշված է հայտարարության մեջ, որը հրապարակել է IRNA-ն։

Իր հերթին, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն «անակնկալ հարձակման» ընթացքում բալիստիկ հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ։ Ըստ X-ում հրապարակված հաղորդագրության՝ իրանական բոլոր հրթիռները հաջողությամբ խոցվել են։ CENTCOM-ը չի նշում, թե որ երկրում են թիրախավորվել ամերիկյան ուժերը։

Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան վերջին երեք օրվա ընթացքում տեղի ունեցած ավելի քան 30 հարձակումների։

Իրան

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող խմբավորման` ի պատասխան հարձակումների

Հայերեն English فارسی Русский