Աշխարհում առաջին անգամ Աբու Դաբիում դատական ոլորտում կներդրվի արհեստական բանականություն

2 րոպեի ընթերցում

Աբու Դաբիի դատական վարչությունը (ADJD) քննարկումներ է անցկացնում «Արհեստական ​​բանականության դատական ​​հարթակ» նախագծի իրականացման ուղղությամբ, որն իր տեսակի մեջ առաջին ինտեգրված համակարգն է աշխարհում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է էմիրաթական WAM  գործակալությունը։

Հարթակը նախատեսված է Արհեստական ​​բանականության միջոցով մարդու լիակատար հսկողության և վավերացման ներքո դատական ​​և իրավական որոշումների կայացմանն աջակցելու համար՝ բարձրացնելով ընթացակարգային արդյունավետությունը և միաժամանակ ապահովելով դատական ​​աշխատանքի ճշգրտությունն ու հետևողականությունը։

Առաջին փուլը նախատեսվում է սկսել սեպտեմբերին՝ հիմք դնելով 18 ամսվա փուլային գործընթացի համար։

Աբու Դաբիի դատական վարչության փոխնախարար Յուսեֆ Սայիդ ալ-Աբրին նշել է, որ այս նորարարական դատական ​​համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկված քայլն արտացոլում է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի՝ նորարարությունը խթանելու և պետական ծառայությունները բարելավելու համար ապագայի տեխնոլոգիաներ ներդնելու տեսլականը։

Արհեստական ​​բանականության տեխնոլոգիաները դատավարության տարբեր փուլերում օգտագործելով՝ հարթակը կնպաստի գործերի ավելի արագ ավարտին, կբարելավի դատական ​​գործընթացների ճշգրտությունն ու որակը, ինչպես նաև կշարունակի առաջ մղել թվային փոխակերպումն՝ արդյունավետության և հուսալիության բարձրագույն չափանիշներին համապատասխան։

Հայերեն Русский

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ