Աշխարհ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից մահվան լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 1405-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 51-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ԿԴՀ կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարության ամենօրյա տեղեկագիրը։

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է մոտավորապես 3200։ Վերջին 24 ժամվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 125-ով։ Մահացության ցուցանիշը կազմում է 43,9%։

Հիվանդանոցներում և մեկուսարաններում կա էբոլայի  կասկածանքով 773 մարդ: Ախտահարվածների հետ  շփումների հսկման ցուցանիշը կազմում է 77,8%։

Էբոլայի բռնկումն սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում և Ուգանդայում։ Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Տենդը տարածվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հինգ նահանգում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում