Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջարկվում է ներդնել բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց կրթական ծրագրերի պետական հավատարմագրման նոր կարգեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Նախագծով ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումները կդառնան պարտադիր ու պարբերաբար կրկնվող գործընթացներ։ Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման ստանդարտ ժամկետը կկազմի յոթ, իսկ կրթական ծրագրերինը՝ հինգ տարի։ Ծրագրերի համար հնարավոր կլինի նաև տրամադրել եռամյա պայմանական հավատարմագրում։

Կարգավորումները կտարածվեն Հայաստանում գործող պետական, մասնավոր, միջպետական և միջազգային բուհերի, օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների ծրագրերի վրա։

Հավատարմագրման ընթացքում կգնահատվեն բուհի կառավարումը, կրթական ծրագրերի որակը, դասախոսական կազմը, ուսանողների կրթական փորձառությունը, գիտահետազոտական գործունեությունը, ռեսուրսները և շրջանավարտների զբաղունակությունը։

Նախատեսվում է ձևավորել անկախ փորձագիտական խմբեր՝ միջազգային և ուսանող փորձագետների մասնակցությամբ, ներդնել բողոքարկման ընթացակարգեր, հավատարմագրումից հետո պարտադիր բարելավման ծրագրեր և ռիսկերի վրա հիմնված մշտադիտարկում։

Կստեղծվեն նաև լիցենզիաների ու հավատարմագրերի միասնական պետական գրանցամատյան և որակի ապահովման թվային համակարգ։

Նախագծի ընդունմամբ պետական և համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում