Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, նա շնորհավորել է շրջանավարտներին հարազատ կրթօջախից դեպի քաղաքաշինության մեծ ընտանիք մուտք գործելու առթիվ և հանձնել է Շինարարության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները։

«Ստանալով դիպլոմները դուք ձեռք եք բերում ոչ միայն գիտելիքով զինվելու ձեր ջանքերի վկայականը, այլ նաև աշխատաշուկայում ձեր մասնագիտական ուղու անցաթուղթն ու կարիերայի աճի հիմնաքարը, և այդ անցաթուղթ-երաշխավորագիրը ձեզ է տալիս ավելի քան 100-ամյա ավանդույթներ ունեցող համալսարանը»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ արձանագրելով, որ համալսարանը թևակոխել է առավել դինամիկ զարգացման փուլ։ 

Նա շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին նվիրման համար, իսկ նորավարտ մասնագետներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմահարթակից աշխատանքի առաջարկ արել։ «Մեր երկիրն այսօր քաղաքաշինական ծավալուն և ակտիվ գործընթացների փուլում է։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառավարության հայտնի ծրագրի ավարտի նախաշեմին մեկնարկել է երկրորդ փուլը։ Շարունակվում է մարզական ու առողջապահական կենտրոնների ստեղծումը։ Անշրջելի է քաղաքաշինության ոլորտի թվայնացումը, որակի նշաձողի բարձրացումը։ Առաջիկայում կարևորագույն քայլ է լինելու ՀՀ տարաբնակեցման և տարածքի կազմակերպման գլխավոր նախագծի մշակումը, կանաչ և կայուն քաղաքաշինության լուծումների ներդրումը։ Այս բոլոր ուղղություններում մենք ունենք թարմ մտքի, ժամանակակից տեխնոլոգիաների և համարձակ մոտեցումների կարիք՝ ձեր կարիքը։ Դիմե՛ք և փորձե՛ք ձեր ուժերը»,-կոչ է արել Եղիազար Վարդանյանը՝ վստահեցնելով, որ Քաղաքաշինության կոմիտեի և պետական այլ կառույցների դռները բաց են համալսարանականների համար։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի ավարտել է 962 շրջանավարտ։ Նրանց դիպլոմներ են հանձնել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ճարտարապետների պալատի նախահագ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը:

 

Հայերեն Русский

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է