ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Դասընթացների մասնակցության համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 1-ը ՀՖՖ Մրցավարական դպրոցի refereeeducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը: Ընդունելության վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 1։ Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը , ինչպես նաև տևողությունը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։  Անցկացման վայրը՝ Երևան Պահանջվող փաստաթղթեր․

Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, որը անհրաժեշտ է լրացնել: Անձնագիր,

3x4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ֆիզիկական տարատեսակ վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

Առկայության դեպքում՝ միջնակարգ և/կամ բարձրագույն կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ

Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի սկան տարբերակները հարկավոր է ընդունելության համար սահմանված ժամանակահատվածում ուղարկել ՀՖՖ Մրցավարական դպրոցի refereeeducation@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Ուսման վարձը․

Դասընթացներն անվճար են։

Դիմելու համար պարտադիր պայմաններ

1. Մրցավարական դպրոց կարող են ընդունվել 18-ից 30 տարեկան բոլոր ցանկացողները (տղաներ, աղջիկներ)

2. Բժշկի կողմից տեղեկանքի առկայություն առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով։

Դասընթացի բովանդակությունը

Դասընթացների մասնակիցները կուսումնասիրեն Ֆուտբոլ Խաղի Կանոնները, Ֆուտզալ խաղի կանոնները, կծանոթանան մրցավարության մեթոդիկային, կբարելավեն իրենց ֆիզպատրաստականությունը, կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ։

Գնահատման ընդհանուր չափանիշներ

Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, ովքեր բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի Կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը:

Հայերեն Español

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար