Մարզեր

Հիմնանորոգվում է Ակունքի Ա․ Ավետիսյան փողոցի 364 գծամետր հատվածը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Ակունքի Ա․ Ավետիսյան փողոցի 364 գծամետր հատվածը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Ա․Ավետիսյան փողոցի 364 գծամետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ա. Ավետիսյան փողոցի ասֆալտապատման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 375  հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել հողային պաստառների վերականգնում՝ ջրահեռացման համակարգի վերանորոգմամբ՝ ջրթող կառուցվածքների նորոգմամբ, նոր խողովակների տեղադրմամբ և ջրթող վաքերի կառուցմամբ, ճանապարհի ասֆալտապատում, ճանապարհի կահավորում՝ իջատեղերի, ճանապարհային նշանների և գծանշման իրականացմամբ։ Հիմնանորոգվող ճանապարհի մակերեսը կազմում է շուրջ 2184 քմ։

Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի սկզբին։

Աշխատանքների մշտադիտարկում իրականացնելու նպատակով Ա․ Ավետիսյան փողոցի շինհրապարակ էր այցելել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում