Աշխարհ

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

Առնվազն մեկ մարդ է սպանվել Գերմանիայի հարավում գտնվող Ռեգենսբուրգ քաղաքում (Բավարիա դաշնային երկրամաս) բանկի ենթադրյալ կողոպուտի ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է N-tv հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակվողը, ենթադրաբար, զինված է դանակով և դեռևս գտնվում է շենքում։ Տուժածին շտապօգնության մեքենայով հասցրել են հիվանդանոց, սակայն ոստիկանության հաղորդմամբ՝ նա մահացել է ստացած վերքերից։

Իրավապահները ենթադրում են, որ բանկում դեռևս կան մարդիկ, սակայն նրանք պատանդառված չեն։ Առայժմ շենքի գրոհ չի ձեռնարկվել, բայց դեպքի վայրում կուտակված են ոստիկանական մեծաթիվ ուժեր, ներառյալ հատուկ նշանակության ջոկատը, ինչպես նաև ներգրավված է ուղղաթիռ։

Հարձակվողի դրդապատճառները մնում են անհայտ։ Նա դեռևս որևէ պահանջ չի ներկայացրել, հավելել է ոստիկանության ներկայացուցիչը։

Բնակչությանը կոչ է արվում խուսափել գործողության անցկացման վայր այցելելուց և հորդորվում է հետևել իրավապահ մարմինների աշխատակիցների բոլոր հրահանգներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում