Կրթություն

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

Հայաստանի Հնրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հավակնորդների քննություններն, ըստ ժամանակացույցի, կանցկացվեն ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) օգոստոսի 7-ին, 11-ին, 13-ին, 17-ին և 19-ին։ Քննությունները տեղի կունենան ժամը 10։00-ին և 14։30-ին։

Հավակնորդները պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում