Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված հրապարակմանը, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի «ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն»։

«Արմենպրես»-ի որոշմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում պարզապես անցել է պլանային բուժզննում, ինչից հետո վերադարձել է բնականոն աշխատանքի։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։

Բուժզննումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի»,- պարզաբանում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայերեն Español فارسی