ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք:

«Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և ոչ բոլոր դեպքերում է տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։  Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ տվյալները հաստատվել են:

Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ այն մասին,  որ 2023-թվականի հուլիսի 1-ից մինչև 2025թ-ի հունիս ամսվա 30-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԸ-ի կողմից թաքցվել է շուրջ 619 միլիոն դրամի իրացման շրջանառություն, իսկ վարձու աշխատողներին վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները պակաս է հաշվարկել շուրջ 340 միլիոն դրամի չափով

Արդյունքում ընկերության կողմից չհաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 260 միլիոն ՀՀ դրամ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնում ՊԵԿ-ից։

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրածախ առևտրով զբաղվող հարկ վճարողներին տեղեկացնում են, որ գործող իրավակարգավորումների համաձայն, վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ ու քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ, այլ ոչ թե ներքին հաշվառման կտրոններ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով