Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

3 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը երկրի հարավում գտնվող Զաուտար ալ-Ղարբիա քաղաք այցելության ընթացքում հայտարարել է, որ Իսրայելի նահանջի մեկնարկը քաղաքական և բարոյական նշանակության ազգային պահ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սալամը նշել է X-ում գրառման մեջ։

«Ես ցանկանում եմ դիմել բոլոր լիբանանցիներին, հատկապես հարավի՝ Զաուտար ալ-Ղարբիա քաղաքի մեր բնակիչներին: Սա մեծ քաղաքական և բարոյական նշանակության ազգային պահ է, քանի որ այն նշանավորում է Իսրայելի նահանջի սկիզբը մեր հողերից», - նշել է նա:

Սալամի խոսքով՝ Լիբանանի կառավարության նպատակը իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումն է բոլոր տարածքներից։

«Այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում, միայն սկիզբն է, բայց մենք վճռական և անսասան ենք, և մենք կշարունակենք մոբիլիզացնել մեր բոլոր քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը՝ Լիբանանի բոլոր տարածքներից լիակատար դուրսբերումն ապահովելու համար», - հայտարարել է վարչապետը։

Նա նաև շեշտել է, որ կառավարությունը սկսել է մոբիլիզացնել պետության բոլոր ռեսուրսները՝ բնակիչների վերադարձը հեշտացնելու համար։

«Մենք նաև սկսել ենք նախապատրաստական ​​​​աշխատանքներ՝ վերականգնելու բոլոր անհրաժեշտ ծառայությունները, այդ թվում՝ ջուրը, էլեկտրաէներգիան և կապը, և աշխատում ենք ապահովել պատրաստի կացարաններ և սահուն անցման համար անհրաժեշտ ամեն ինչ», - ասել է նա։

Սալամը եզրափակել է խոսքն՝ ընդգծելով, որ  երկրի հարավում կյանքի վերադարձը «պարզապես կարգախոս չէ, այլ՝ ազգային նպատակ, որին հանձնառու է պետությունը»։

Ավելի վաղ Լիբանանի բանակը հայտնել էր, որ իր զինվորները սկսել են տեղակայվել երկրի հարավի Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում այդ հատվածից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։

Զաուտար ալ-Ղարբիան այն երեք հարավային տարածքներից մեկն է, որտեղ փորձարկվելու է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի իրականացումը։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Աշխարհ

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը