«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է միայն մի շարք պայմանների կատարումից հետո, այդ թվում՝ Լիբանանի տարածքից իսրայելական զորքերի դուրսբերումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիբանանի նախագահի գրասենյակը։

««Հեզբոլլահ»-ը կարող է զինաթափվել, եթե մենք անկեղծ լինենք այն մասին, թե իրականում ինչ է պահանջվում՝ օկուպացիայի վերացում, բանակի կողմից լիակատար վերահսկողության ստանձնում և վերակառուցման ծրագիր, որը կկառավարվի բացառապես պետության կողմից», - ասել է Աունն ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում Վաշինգտոնում Լիբանանի դեսպանատան կողմից կազմակերպված ընթրիքի ժամանակ իր ելույթում։

«Լիբանանը չի կարող անվտանգ կամ միասնական լինել, եթե այն միասնական պետություն չէ՝ միասնական բանակով, որը պաշտպանում է բոլոր լիբանանցիներին առանց խտրականության», - հավելել է Աունը։

Իր հերթին, ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադա Մոավադը հայտարարել է, որ նախագահ Աունի այցն արտացոլում է Բեյրութի հանձնառությունն՝ ամրապնդելու իր պատմական հարաբերությունները Վաշինգտոնի հետ և աշխատելու իրականացնել Լիբանանի ժողովրդի ձգտումներն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության վերաբերյալ։

Վաշինգտոնում Լիբանանի դեսպանության կողմից կազմակերպված ընթրիքին նաև մասնակցել են Կոնգրեսի մի շարք անդամներ և ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներ։

Աունը Վաշինգտոն այցի ընթացքում նաև հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին