Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

2 րոպեի ընթերցում

Լիբանանի բանակի հրամանատարությունը հուլիսի 21-ին հայտարարել է, որ Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում լիբանանցի զինվորականների տեղակայման ժամանակ իսրայելական ուժերը կրակ են բացել բանակի ստորաբաժանումներից ոչ հեռու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Զինվորական ստորաբաժանումների՝ Նաբատիեի Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում տեղակայման ժամանակ իսրայելական օկուպացիոն ուժերը կրակ են բացել այդ ստորաբաժանումների մոտակայքում», - նշված է բանակի հայտարարության մեջ։

Բանակի հրամանատարությունը նշում է, որ այս հարձակումը կխոչընդոտի, այսպես կոչված, «փորձնական գոտիներում» տեղակայման գործողությունների իրականացմանը, որն ընթանում է Լիբանանի ռազմական համակարգման խմբի (MCG4L- Military Coordination Group for Lebanon) հետ կապի շրջանակներում։

Բանակի հրամանատարությունը կրկին կոչ է արել քաղաքացիներին չմեկնել քաղաք մինչև անվտանգության իրավիճակի կայունացումը։

Ավելի վաղ Լիբանանի բանակը հայտնել էր, որ իր զինվորները սկսել են տեղակայվել հարավում գտնվող Զաուտար ալ-Ղարբիա քաղաքում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում այդ հատվածից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, ըստ որի՝ իսրայելական զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և կհսկեն «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Աշխարհ

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հայերեն Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը