Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին պահանջել է, որ Անվտանգության խորհուրդը և գլխավոր քարտուղարը դատապարտեն ԱՄՆ-ի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին հասցված հրթիռային հարվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում դեսպանը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 3:39-ին, երբ ԱՄՆ ուժերը մի քանի հրթիռ են արձակել Խուզեստանի նահանգում կառուցվող Կարուն (Դարխովին) ատոմակայանի վրա: Իրավանին գրել է, որ օբյեկտն ամբողջությամբ պաշտպանված է ԱԷՄԳ երաշխիքներով՝ Իրանի համապարփակ երաշխիքների համաձայնագրի շրջանակներում, և այնտեղ բոլոր գործողությունները «բացառապես խաղաղ են, լիովին թափանցիկ և ամբողջովին համապատասխանում են» Իրանի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի պարտավորություններին:

Նա նշել է, որ նշված հարձակումն Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին և ԱԷՄԳ-ի պաշտպանության ներքո գտնվող օբյեկտներին հասցված հարվածների 18-րդ ալիքն էր 2025 թ. հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ագրեսիայի սկսվելուց ի վեր։ Նրա խոսքով՝ այն իրականացվել է «Անվտանգության խորհրդի անգործության և երկակի ստանդարտների պատճառով»։

«ԱԷՄԳ պաշտպանության ներքո գտնվող խաղաղ միջուկային օբյեկտի դիտավորյալ թիրախավորումը՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի կողմից մի շարք աղետալի հարձակումներից հետո՝ առանց որևէ ռազմական հիմնավորման, կազմում է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի, ԱԷՄԳ-ի կանոնադրության և ԱԷՄԳ-ի Գլխավոր կոնֆերանսի բանաձևերի կոպիտ խախտում»,- նշել է դեսպանը։

Իրավանին ընդգծել է, որ միջազգային հանրությունը բազմիցս հաստատել է, որ խաղաղ միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները կամ դրանց սպառնալիքներն անընդունելի են ցանկացած պարագայում: Նրա խոսքով՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հուլիսի 19-ին նամակ է գրել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ խնդրելով պատասխան արդյունավետ միջոցներ ձեռնարկել։

Իրանը խնդրել է Անվտանգության խորհրդին վերահաստատել, որ խաղաղ միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակում խախտում է միջազգային իրավունքը, պահանջել, որ Միացյալ Նահանգներն անհապաղ դադարեցնի Իրանի դեմ բոլոր հարձակումներն ու սպառնալիքները, այդ թվում՝ նրա խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, և Վաշինգտոնին միջազգային իրավունքի համաձայն լիովին պատասխանատու համարի իր անօրինական գործողությունների և բոլոր հետևանքների համար։

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից