Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը վերջին գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին՝ Մերձավոր Արևելքում զոհված երեք ամերիկացի զինծառայողների պատվին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը։

«Մենք նախորդ գիշեր շատ ուժեղ հարվածեցինք Իրանին՝ ի պատիվ երեք մեծ հայրենասերների»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թրամփը։

Sky News-ի տվյալներով՝ ամերիկյան զինուժը հայտարարել է Իրանի դեմ իններորդ անընդմեջ գիշերային հարվածներն ավարտելու մասին։ Պայթյուններ են արձանագրվել երկրի տարբեր շրջաններում։

Թեհրանն իր հերթին պատասխան հարձակումներ է իրականացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից երկրների ուղղությամբ, այդ թվում՝ Քուվեյթում և Հորդանանում։

ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 18-ին Իրաքի հյուսիսում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ-ի երկու զինծառայող, ևս մեկը համարվում է անհետ կորած։

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրաքում զինծառայողը զոհվել է իրանական խոցված հարվածային անօդաչու թռչող սարքի «չպայթած զինամթերքի վերահսկվող պայթեցման» ժամանակ։ Դեպքի հետևանքով վիրավորվել է ևս մեկ զինծառայող։

Հայերեն English Русский

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները