Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters

2 րոպեի ընթերցում

Միջնորդներն Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի հետ պատերազմի լարվածությունը նվազեցնելու առաջարկ, որը նախատեսում է 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։ Գործակալության հաղորդագրությունում չի նշվում՝ Թեհրանն ընդունե՞լ է առաջարկը, թե՞ ոչ։

Հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված 14 կետից բաղկացած միջանկյալ համաձայնությունը նախատեսում էր պատերազմի դադարեցում, Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցման վերականգնում և վերջնական համաձայնագրի շուրջ առավելագույնը 60-օրյա բանակցություններ։ Սակայն համաձայնության դրույթների տարբեր մեկնաբանությունների, իրանական նավթի արտահանման արտոնությունների չեղարկման և Իրանի սառեցված միջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով այն հայտնվեց ճգնաժամում։

Հուլիսի 1-ին Դոհայում անցկացված ամերիկա-իրանական անուղղակի տեխնիկական բանակցությունները կենտրոնացել էին Հորմուզի նեղուցով նավագնացության և իրանական սառեցված միջոցների ապաշրջափակման հարցերի վրա, սակայն տևական խաղաղության ուղղությամբ նկատելի առաջընթաց չէր արձանագրվել։

Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսին հաստատված հրադադարն ավարտված է, թեև Վաշինգտոնը համաձայնել է շարունակել բանակցությունները։ Դրանից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են, իսկ հուլիսի 20-ի դրությամբ ԱՄՆ-ն արդեն իններորդ օրն անընդմեջ հարվածներ էր հասցնում Իրանի տարածքին։ 

Հայերեն English Français Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից