Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն անդրադարձել է նախօրեին Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցներին, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել ու տեղափոխվել հիվանդանոց։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ի հաղորդագրությունը։ 

«Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին,  ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի, ևս մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: 

ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»:

Հուլիսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ դեպքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի  շրջքնակներում մեկ անձ ձերբակալվել է։ 

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի