Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Իրանին թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Նշվում է, որ այս մասին ասված է պաշտպանության և անվտանգության խորհրդի երկկողմ նիստից հետո ընդունված հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Իրանին զերծ մնալ հետագա բանակցությունները ռազմական սրացումների կամ գործողությունների միջոցով վտանգելուց»,-ասվում է երկու երկրների հայտարարության մեջ։

Առաջնորդները նաև ընդգծել են Հորմուզի նեղուցի շտապ վերաբացման անհրաժեշտությունը։

Նրանք կոչ են արել Իրանին անհապաղ դադարեցնել հարձակումները տարածաշրջանում ԱՄՆ-ի և դաշնակիցների թիրախների վրա և վերադառնալ դիվանագիտությանը՝ զգուշացնելով, որ հետագա ռազմական էսկալացիան կվտանգի քաղաքական լուծումը։

Գերմանիան և Ֆրանսիան նաև վերահաստատել են իրենց ամուր աջակցությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև անցյալ ամիս կնքված փոխըմբռնման հուշագրին, որը միջնորդել էին Պակիստանը և Կատարը։ Նրանք նաև ընդգծել են Հորմուզի նեղուցը առանց վճարների կամ սահմանափակումների վերաբացելու անհրաժեշտությունը։

«Աջակցելով Հորմուզի նեղուցում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած բազմազգ ռազմական առաքելությանը՝ Ֆրանսիան և Գերմանիան պատրաստ են նախապես տեղակայված միջոցներով մասնակցել, հենց որ պայմանները թույլ տան», -նշվում է հայտարարության մեջ։

Հայերեն Русский

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից