Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Մեքսիկայի Չիապաս նահանգի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Մեքսիկայի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։
Վերջինիս տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 9:20-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 19:20-ին) Սյուդադ Իդալգո քաղաքից 126 կիլոմետր հարավ-արևմուտք։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 10 մետր խորության վրա։
Ավելի վաղ սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր նաև Գվատեմալայի ափերի մոտ 6.8 մագնիտուդով գրանցված երկրաշարժի մասին։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։