Աշխարհ

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

2 րոպեի ընթերցում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Բրազիլիայի իշխանությունները մտադիր են արձագանքել նախօրեին Միացյալ Նահանգների սահմանած ներմուծման նոր մաքսատուրքերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բրազիլական «Ֆոլյա դի Սան Պաուլու» թերթը։

«2026 թվականի հուլիսի 15-ը Բրազիլիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների պատմության մեջ կմտնի որպես ցավալի օր։ Մեր երկրի դեմ միակողմանի միջոցներ սահմանելու որևիցե հիմքեր չկան»,- լրատվամիջոցի ներկայացմամբ՝ նշվում է երկրի նախագահի գրասենյակի հայտարարությունում։

Թերթը նաև նշում է, որ Բրազիլիայի իշխանություններն ի պատասխան կօգտագործեն հատուկ օրենքով նախատեսված տնտեսական գործիքներ, որոնք ընդունվել են այլ երկրների կիրառած առևտրային սահմանափակումներին արձագանքելու համար։ Հոդվածում, սակայն, չի հստակեցվում, թե հատկապես ինչ միջոցների է պատրաստվում դիմել բրազիլական կողմը։

Միացյալ Նահանգները Բրազիլիայի դեմ տնտեսական միջոցներ են սահմանել ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի իրականացրած հետաքննության ավարտից հետո, որը, ենթադրաբար, անպարտաճանաչ գործելաոճ է բացահայտել Բրազիլիայում։

Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և նոր շուկաներ բացել բրազիլական արտադրանքի համար՝ որպես օրինակ բերելով ԵՄ-ի և Սինգապուրի հետ MERCOSUR-ի (Հարավային Ամերիկայի երկրների ենթատարածաշրջանային առևտրատնտեսական միավորում) համաձայնագրերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում