Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում առկա ատելության խոսքին հակազդելու կարևորությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը ԵՄ խորհրդարանի պատգամավորի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում առկա ատելության խոսքին հակազդելու կարևորությանը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները: 

Քննարկվել են բռնի տեղահանված անձանց, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ԼԳԲՏՔ+ անձանց, աշխատանքային իրավունքների, քրեական վարույթների շրջանակներում իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ, թեև մի շարք ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են հետևողական և շարունակական աշխատանք։

Պաշտպանն անդրադարձել է նաև Հայաստանում առկա ատելության խոսքի լուրջ ծավալներին և դրան հակազդելու կարևորությանը:

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության բարեփոխման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն ընդգծել են միջազգային համագործակցության դերը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում