Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին

2 րոպեի ընթերցում

Առնվազն յոթ իրանցի զինծառայող է զոհվել հուլիսի 15-ի գիշերն Իրանի հարավ-արևելքի Բամփուրի շրջանի ռազմակայանին ԱՄՆ-ի  հարվածի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը հարվածներ է հասցրել Իրանի ցամաքային ուժերի ռազմակայանին՝ արձակելով 13 հրթիռ։ Նշվում է, որ ևս քանի մարդ վիրավորվել է, նրանց օգնություն է ցույց տրվում։

Իրանի բանակում ընդգծել են, որ առանց պատասխանի չեն թողնի ամերիկյան կողմի գործողությունները։

«Իրանը վճռական պատասխան կտա ամերիկացի թշնամու ագրեսիվ գործողություններին», - հայտարարել է Իրանի զինված ուժերը։

Իր հերթին, Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։

Իրան

Իրանը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել

Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն զգալիորեն սրվել է։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հուլիսի 15-ի գիշերը հերթական հարվածներն են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին: Իրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին։

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները