Իրանը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել
1 րոպեի ընթերցում

Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է արել X սոցիալական հարթակում։
«Ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել վերջին օրերին երկրի հարավի վրա իրականացված հարձակումների հետևանքով.... Կառավարությունն իր ամբողջ ուժով կկանգնի ժողովրդի կողքին.... Իրանի հարավն Իրանի հոգին է», - գրել է պաշտոնյան։
ԱՄՆ-ն և Իրանն արդեն չորս գիշեր է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակում։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ գիշերը Հորմուզի նեղուցի մոտակայքում և Իրանի ափամերձ հատվածներում հարվածներ է հասցրել տասնյակ ռազմական թիրախների։ Իրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին։