Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը
1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Իրանի հնարավոր հարձակմանը կպատասխանի ավելի մեծ ուժով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The Times of Israel-ը:
«Ես միայն մեկ բան կասեմ. մեր երկրի վրա հարձակվելու դեպքում պատասխան կլինի: Մեր երկրին վնաս հասցնելու փորձերը անպատասխան չեն մնա։ Մենք կշարունակենք վճռական գործողություններ ձեռնարկել մեզ սպառնացող յուրաքանչյուրի դեմ», - զգուշացրել է նա։
Հուլիսի 8-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սկսեց հարվածներ հասցնել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում լցանավերի վրա Իրանի հարձակումների: Ի պատասխան՝ իրանական ուժերը հարձակվեցին ԱՄՆ թիրախների վրա Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում, սակայն Իսրայելի վրա հարձակումների մասին հաղորդագրություններ չկան: