Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

4 րոպեի ընթերցում

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է ֆրանսահայ անվանի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, որը հուլիսի 13-ին ներկա էր կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Թատրոնում և կինոյում գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեություն ծավալած արտիստը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հուլիսի 16-ին կինոյի երկրպագուների դատին կհանձնի «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում:

Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» կինոնկարը պատմական, կենսագրական ֆիլմ է, որում գեներալ Շառլ դը Գոլին մարմնավորում է Սիմոն Աբգարյանը։ Ֆիլմը պատմում է 1940 թվականի հունիսյան իրադարձությունների մասին, երբ Ֆրանսիայի կապիտուլյացիայի ֆոնին գրեթե անհայտ գեներալը մեկնում է Լոնդոն՝ սկսելու «Ազատ Ֆրանսիա» շարժումը և պայքարելու նացիստական օկուպացիայի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Սիմոն Աբգարյանն ասաց՝ պատմությունը, ժամանակը կասեն, թե որքան էր անհրաժշետ Շառլ դը Գոլի մասին պատմող ֆիլմը Ֆրանսիային:

Նրա խոսքով՝ ֆիլմեր ստեղծելիս չեն մտածում դրանք անհրաժե՞շտ են, թե՞ ոչ, կինո են նկարահանում այն թեմաների շուրջ, որոնք  կարևրում են: «Դը Գոլի մասին ֆիլմն ազատության, հպարտության, պայքարի, մարդկության, հերոսության, հայրենիքի հանդեպ սիրո մասին է»,-շեշտեց դերասանը:

Աբգարյանը խոստովանեց, որ բավականին դժվար է մի քանի տողով ասել, թե ինչպես է կարողացել լիարժեք հասկանալ դը Գոլին ու կերտել նրա կերպարը: Դը Գոլի պայքարը հարազատ է Աբգարյանին: «Նա պայքարում էր իր երկրի համար, իսկ մենք՝ հայերս, դժբախտաբար շատ լավ գիտենք, թե դա ինչ է: Իմ հայ լինելն իմ դերասան լինելու, իմ.մասնագիտության հիմքում է: Ես շատ լավ գիտեմ նաև Լիբանանի, Ֆրանսիայի մշակույթը, սփյուռքը.շատ լավ ճանաչում եմ»,-ասաց նա՝ նշելով, որ այդ.ամենն օգնում են դերեկատարումների գործում:

«Շառլ դը Գոլը մարդ էր, որը մերժեց պարտությունը ևվիր երկրին վերադարձրեց պատիվը: Նա ոչ միայն Ֆրանսիան փրկեց, այլև՝ Ֆրանսիայի պատիվը»,-շեշտեց Սիմոն Աբգարյանը:

Անդրադառնալով «Ոսկե ծիրան»-ին՝ նա ասաց՝ շատ կարևոր է նման կինոփառատոնների անցկացումը Հայաստանում և մաղթեց, որ այն ընդլայնվի, զարգանա:

«Մենք պատմելու շատ բան ունենք. թե՛ Հայաստանը, թե՛ սփյուռքը հարուստ են պատմություններով, և մենք պետք է գրավենք կինոարվեստը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերով, այլև պատմելով մեր տեսակի,  առանձնահատկությունների մասին,  որպեսզի օտարները հասկանան, որ մենք մեր պատմությամբ, պայքարով ու գրականությամբ, արվեստագետներով, տեխնոլոգիաներով հարուստ ժողովուրդ ենք»,-ընդգծեց Աբգարյանը:

Սիմոն Աբգարյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ 1980-ականներին Ամերիկայում, իսկ այնուհետ շարունակել Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև կինո և հեռուստատեսային էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում։

Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ:

Մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին: Աբգարյանը բազմիցս արժանացել է ֆրանսիական,թատերական հասարակության բարձրագույն.գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին, 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝«Լավագույն ռեժիսոր« և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։

Հայերեն English Français

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ