Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

2 րոպեի ընթերցում

Եմենի հյուսիսը վերահսկող հութիները հուլիսի 13-ին մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի միջազգային օդանավակայանին օդային հարվածներ հասցնելու համար՝ խոստանալով հակահարված տալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հարձակումներն անվանել է «բացահայտ ագրեսիա» և նշել, որ սրանով ավարտվում է երկարատև հակամարտության լարվածության թուլացման շրջանը։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան կկրի հետևանքները, և որ հարձակումն անպատասխան չի մնա։

Սաուդյան Արաբիան չի արձագանքել մեղադրանքներին։

Հուլիսի 13-ին ավելի վաղ երկրի հարավում գտնվող Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իր զինված ուժերը թիրախավորել են Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղին՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար։

Եմենն ավելի քան մեկ տասնամյակ բախվում է քաղաքացիական պատերազմի. հութիները գրավել են մայրաքաղաքը և ստիպել միջազգայնորեն ճանաչված կառավարությանը տեղափոխվել հարավ։

Ադենի հարավային նավահանգստից գործող կառավարությունը վայելում է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ պետությունների աջակցությունը։

Կառավարության պաշտպանության նախարարը հայտարարել է, որ սպառել է Իրանին և հութիներին համոզելու դիվանագիտական ​​ջանքերը՝ դադարեցնելու, իր խոսքով, իրանական ինքնաթիռների կողմից Եմենի օդային տարածքի խախտումը։ Նա նշել է, որ կառավարական ուժերը «բոլոր հասանելի միջոցներով» կարձագանքեն ցանկացած թշնամական ինքնաթիռի կողմից Եմենի օդային տարածքի խախտմանը։

Միջազգային ճանաչում ունեցող կառավարության տեղեկատվության նախարար Մուամմար բին Մութահար ալ-Էրյանն իր հերթին հայտարարել է, որ հութիները Սանայի օդանավակայանում կալանել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող ինքնաթիռը և ձերբակալել օդաչուներին։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ