Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

2 րոպեի ընթերցում

Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրների 400-ից ավելի ներկայացուցիչներ։

Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը, 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը,  ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Գառնիկ Գավալջյանն ու Էմիլ Հարությունյանը, «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։ Արծաթե մեդալների են արժանացել Գոռ Հովսեփյանը և Գառնիկ Գավալջյանը,  բրոնզե մեդալների՝  Էդգար Բաղմանյանը, Էմիլ Հարությունյանը և Սամվել Հարությունյանը։

Թիմը ղեկավարել են Բիլոր Կուրղինյանը /ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի ուսուցիչ/ և Հովսեփ Կարապետյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոց դպրոցի ֆիզիկա առարկայի խմբավար/, իսկ որպես դիտորդ՝ Արտյոմ Գասպարյանը /Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկա առարկայի խմբակավար/։

Հիշեցնենք, որ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։

Հայերեն English Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան