Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա

2 րոպեի ընթերցում

Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև, անկասկած, այդպես է։ Այն նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը, մեզ միավորող բազմաթիվ ընդհանուր երևույթները՝ ընդհանուր ընտանիքներ, նախագծեր, բիզնեսներ և փոխկապակցված ճակատագրեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխըմբռնումը՝ սրանք իսկական կապեր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օլգա Բլագովեշչենսկայայի հետ հարցազրույցից մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան Երևանին միշտ միայն օգնություն և աջակցություն է ցուցաբերել, ինչն, իր կարծիքով, կապված է եղել ինչպես աշխարհաքաղաքական գործոնների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ այն բանի հետ, ինչն ինքը՝ Զախարովան, սեր է անվանում։

Մարիա Զախարովան նշել է, որ երկու երկրները կապված են նաև մշակութային արժեքներով, որոնք կազմում են «իսկապես հսկայական աշխարհ»։

«Ես նույնիսկ չեմ խոսում այն ​​մասին, թե անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որքան բան է արել արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, դժվար ժամանակաշրջաններում աջակցություն ցուցաբերելու և ամեն ինչ անելու համար, որպեսզի Հայաստանը զարգանա։ Իրականում, շատ բան է արվել նաև տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ առումով։ Սա մեր մոտեցումն է, և մենք հետևողական ենք դրան»,-նշել է նա։

Հայերեն العربية English Español فارسی Français 中文

Մարտուն Գրիգորյանի որդու կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրիում ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը

Տոկաևը հրահանգել է արագացնել մինչև 16 տարեկանների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրինագծի վրա աշխատանքները

Ազգային ժողովը քննարկում է երեք նախարարությունների անվանափոխության հարցը

Արամի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 332-ի

Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ