Ռուսաստան

Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա

2 րոպեի ընթերցում

Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա

Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև, անկասկած, այդպես է։ Այն նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը, մեզ միավորող բազմաթիվ ընդհանուր երևույթները՝ ընդհանուր ընտանիքներ, նախագծեր, բիզնեսներ և փոխկապակցված ճակատագրեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխըմբռնումը՝ սրանք իսկական կապեր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օլգա Բլագովեշչենսկայայի հետ հարցազրույցից մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան Երևանին միշտ միայն օգնություն և աջակցություն է ցուցաբերել, ինչն, իր կարծիքով, կապված է եղել ինչպես աշխարհաքաղաքական գործոնների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ այն բանի հետ, ինչն ինքը՝ Զախարովան, սեր է անվանում։

Մարիա Զախարովան նշել է, որ երկու երկրները կապված են նաև մշակութային արժեքներով, որոնք կազմում են «իսկապես հսկայական աշխարհ»։

«Ես նույնիսկ չեմ խոսում այն ​​մասին, թե անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որքան բան է արել արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, դժվար ժամանակաշրջաններում աջակցություն ցուցաբերելու և ամեն ինչ անելու համար, որպեսզի Հայաստանը զարգանա։ Իրականում, շատ բան է արվել նաև տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ առումով։ Սա մեր մոտեցումն է, և մենք հետևողական ենք դրան»,-նշել է նա։

Կարդացեք հոդվածը` Español中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում