Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

Շնորհավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան՝ շեշտելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային խմբերում և պատրաստ է շարունակաբար նպաստել կազմակերպության առաջնահերթությունների արդյունավետ իրագործմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևի նախաձեռնման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը խաղաղության մշակույթի ամրապնդման և կրթության դերի միջազգային ճանաչման տեսանկյունից։ Իր հերթին Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի միջազգային հարթակներում կրթության դերի կարևորումը՝ որպես խաղաղության, փոխըմբռնման և կայուն զարգացման հաստատման հիմնարար գործոն։

Կողմերն անդրադարձել են նաև այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին՝ COP17-ին՝ նշելով, որ այդ շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նեգրավվածությամբ։

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրի հիմնական ուղղությունները՝ կարևորելով կրթության որակի բարձրացումը, ներառականության ապահովումը, թվային վերափոխումը և կարողահենք կրթության զարգացումը։ Նա կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական աջակցությունը կրթական քաղաքականությունների մշակման, մասնավորապես՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումներում՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ցանցի գործունեությանը Հայաստանում, ինչպես նաև մեր  պետության մասնակցությանը կազմակերպության առաջիկա կրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ 2026 թվականի սեպտեմբերին Փարիզում կայանալիք «Թվային ուսուցման շաբաթ» միջոցառմանը։

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային կոնվենցիաների արդյունավետ իրականացման և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության գործում։ Նա տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման գործընթացը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության ծրագրերին ու նախաձեռնություններին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է՝ կարևորելով հատկապես կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։

Հայերեն English Русский

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին

ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին