Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձի կամ նման փորձի դեպքում Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։
«1000 հրթիռ պատրաստ վիճակում է և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ դրանց կարող են հաջորդել հազարավոր այլ հրթիռներ, եթե Իրանի կառավարությունը գործի իր սպառնալիքի համաձայն և փորձի սպանել ԱՄՆ գործող նախագահին։
Թրամփի խոսքով՝ համապատասխան հրամաններն արդեն տրված են, իսկ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են, ցանկանում են և ունակ են գործելու։ Նա նշել է, որ հրամանները տրվել են մեկ տարվա ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Կարդացեք հոդվածը` Русский