Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ցանկությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով Լավրովի հայտարարությունները Մոզամբիկ կատարած այցի ժամանակ։
Լավրովը նշել է, որ ռուսական կողմը գնահատել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ այդ համատեքստում նաև Արևմուտքի գործողությունները։ Նրա խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել և դիմում է Ռուսաստանին նկատմամբ բաց ուլտիմատումների։
«Մենք այլևս չենք հավատա Արևմուտքին, թե իբր այն ցանկանում է բանակցային լուծումներ։ Բարի կամքի և հույսի այս պաշարը լիովին սպառվել է»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-8-ն անցկացված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային 2026 թվականին 70 միլիարդ եվրոյի զենք և ռազմական օգնություն, իսկ 2027 թվականին՝ առնվազն նույնքան տրամադրելու մասին։