Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին

2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից՝ նշելով, որ կառույցը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ից մինչ օրս մասնագիտացված խորհրդատվության և այցերի սպասարկման համավճարների չափը կազմել է հատուցման ներկայացված ընդհանուր ծավալի 0.82%–ը, մինչդեռ սույն թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում այն կազմել է 0.86%։

Համավճարի ընդհանուր չափն առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ներկայացված ընդհանուր ծավալի մեջ նույնպես նվազել է․ հունվար – մայիս ամիսներին համավճարի մասնաբաժինը կազմել է 1.6%, իսկ հունիսի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում՝ 1.51%»,– մանրամասնում են Հիմնադրամից՝ հանրությանը խնդրելով հետևել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կիրառվող մեխանիզմների և բժշկական օգնության տրամադրման հետ կապված հարցերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներին, և բժշկական հաստատությունների կողմից առաջարկվող համավճարները վճարելիս հետևողական լինել ստուգելու դրանց համապատասխանությունը և չափերը։

Նշենք, որ մի խումբ օգտատերեր գրառումներով ահազանգել էին, որ պոլիկլինիկաներում երեխաներին նեղ մասնագետի մոտ ուղղորդելը դարձել է համավճարով, մինչդեռ նախկինում դա եղել է անվճար։

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը