Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության անդամ պետությունների ֆինանսների նախարարները հաստատել են Հունգարիային 10 միլիարդ եվրոյի միջոցներ հատկացնելու մասին որոշումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
The billions in EU funding will finally arrive. We promised, and we delivered.
— Magyar Péter (Ne féljetek) (@magyarpeterMP) July 10, 2026
Hungary’s EU Recovery and Resilience Plan has just received the unanimous approval of EU finance ministers. This removes the final obstacle to unlocking up to €10 billion in EU funds.
Many did not… pic.twitter.com/pLpGK1Q7Ug
«ԵՄ-ի կողմից միլիարդների ֆինանսավորումը վերջապես տեղ կհասնի։ Մենք խոստացանք և կատարեցինք։ Հունգարիայի վերականգնման և դիմադրողականության ԵՄ ծրագիրը հենց նոր միաձայն հաստատվեց ԵՄ ֆինանսների նախարարների կողմից։ Սա վերացնում է ԵՄ-ի կողմից մինչև 10 միլիարդ եվրոյի միջոցների բացման վերջին խոչընդոտը։ Շատերը չէին հավատում, որ դա հնարավոր է անել։ Շատերը կարծում էին, որ դա անհնար է»,-գրել է Հունգարիայի վարչապետը։
Նա նշել է, որ Հունգարիայում իշխող նախկին կուսակցությունը՝ «Ֆիդես»-ը, փորձել է խոչընդոտել ԵՄ միջոցների փաթեթի ընդունմանը, սակայն իր իշխանությանը հաջողվել է ստանալ այն։
«ԵՄ-ի կողմից միլիարդների ֆինանսավորումը վերջապես ճանապարհին է և կհասնի ճիշտ այնտեղ, որտեղ նրա տեղն է՝ հունգար ժողովրդին՝ անմիջականորեն աջակցելով տրանսպորտային ենթակառուցվածքներին, էներգետիկ անվտանգությանը, առողջապահությանը, ջրային ռեսուրսների կառավարմանը և տեղական բիզնեսներին»,-շեշտել է Մադյարը։