Տնտեսություն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հեղուկ գազ և պարարտանյութ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

««Բիլաջար»-ի կայարանից «Բոյուք Քեսիկ» է ուղարկվել պրոպանով բեռնված 14 երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 470 տոննա, և պարարտանյութով բեռնված հինգ երկաթուղային վագոն՝ ընդհանուր առմամբ 339 տոննա»,-նշել են ադրբեջանական լրատվամիջոցները։  

Հաղորդվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 36,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 414 տոննա անտրացիտ։ Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում