ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողների իրազեկմանն ու կամավոր հարկային կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։ Այդ նպատակով Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունն իրականացնում է վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտի իրազեկման և աջակցման ծրագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Ծրագիրն իրականացվում է փուլային եղանակով և նպատակ ունի նպաստել ոլորտի տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության պահանջների պատշաճ պահպանմանը՝ նախապատվությունը տալով կանխարգելիչ, իրազեկող և գործընկերային մոտեցմանը։ Այն միտված է նաև հարկային ռիսկերի նվազեցմանը, կամավոր հարկային կարգապահության ամրապնդմանը և հարկերի վճարման մշակույթի բարձրացմանը։ Առաջին փուլում ՊԵԿ աշխատակիցներն այցելել են Երևանում գործունեություն իրականացնող շուրջ 2300 վարսավիրական և գեղեցկության ծառայություններ մատուցող տնտեսվարողների։ Հարկ վճարողները, մասնավորապես, իրազեկվել են յուրաքանչյուր մատուցված ծառայությունից հետո հսկիչ դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոն տրամադրելու, բոլոր վարձու աշխատողներին օրենքով սահմանված կարգով գրանցելու, ինչպես նաև հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետներում ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Տնտեսվարողները իրազեկվել են նաև Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական էջերին ուղարկված ծանուցում-հիշեցումների միջոցով։  

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին գործունեությունն իրականացնել հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ապահովելով յուրաքանչյուր մատուցված ծառայության փաստաթղթավորումը, աշխատողների պատշաճ գրանցումը և հարկային պարտավորությունների ժամանակին ու ամբողջական կատարումը։ Հարցերի դեպքում հարկ վճարողները կարող են զանգահարել ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ +374 (60) 844 444 հեռախոսահամարով կամ այցելել Հարկ վճարողների սպասարկման սրահներ։

Հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը շարունակական է, այն նախատեսվում է իրականացնել նաև մարզերում և տնտեսության տարբեր ոլորտներում։

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը