Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։

Վիրավորների թիվը 16 740 է, 17 907-ը՝ զրկվել են օթևանից։ 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալիորեն վնասվել։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ։ 28 836 մարդ բուժօգնություն է ստացել հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում։ Օգնություն է տրամադրվել 86 794 ընտանիքի, տուժածներին բաժանվել է 9 603 տոննա սննդամթերք։

Երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են երկու ստորգետնյա ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա Յարակույի նահանգում։ Երկրաշարժին հաջորդած օրերին տեղի է ունեցել ավելի քան 1000 հետցնցում:

Հայերեն Русский

Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը տևական ժամանակ փակ կլինի

Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը

Ֆրանսիական կազմակերպության աջակցությամբ վերանորոգվել և արդիականացվել է Երանոսի բուժամբուլատորիան

Շիրակի մարզում խստացվում է հսկողությունը հնարավոր անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ

Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Նորակերտում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել

ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր

Երանոսում բարերարի միջոցներով նորոգվել է 12 կմ երկարության դաշտամիջյան ճանապարահ