Միացյալ Նահանգներ

Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև շարունակական շփումների շրջանակում հուլիսի 9-ի երեկոյան տեղի է ունեցել ևս մեկ հեռախոսազրույց, որի ընթացքում վերահաստատվել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում շարունակվող համակարգումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Նախագահ Թրամփը վարչապետին տեղեկացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի մասին։

Իր հերթին վարչապետը բարձրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրք պաշտոնյաների կողմից Իսրայելի պետության գոյության դեմ հնչող հայտարարությունների լրջության հարցը, ինչպես նաև ընդգծել Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում